Առողջապահության լրատու 2.2010
Փախուստ ծերությունից
Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով:
Տելոմերները ԴՆԹ-ի քրոմոսոմների ծայրերին գտնվող հարաբերականորեն կարճ հաջորդականության նուկլեոտիդներն են: Դրանք անհրաժեշտ են ԴՆԹ-պոլիմերազա ֆերմենտի ճիշտ աշխատանքի համար, կրկնապատկելով գենոմը բջիջների բաժանման ժամանակ: Յուրաքանչյուր բաժանման հետ տեղի է ունենում տելոմերի կարճացում: Երբ այլևս հետագա կարճացումն անհնար է, բջիջը դադարում է բազմանալ: Ենթադրվում է, որ հենց այդ մեխանիզմն է ընկած կենսաբանական ծերացման հիմքում: Տելոմերները երկարացնել կարող է տելոմերազա ֆերմենտը, սակայն չափահաս մարդկանց մոտ այն մշտապես ակտիվ է միայն անընդհատ բաժանվող բջիջներում, այնպիսին, ինչպիսին ոսկրածուծի գաղութագոյացնող միավորներն են: Տելոմերի և տելոմերազայի հայտնագործության համար Ջեկ Շոստակը, Էլիզաբեթ Բլեքբերնը և Քերոլ Գրեյդերը 2009-ին Նոբելյան մրցանակի են արժանացել: Գիտնականների մեկ այլ խումբ երկար ժամանակ մարզվող միջին տարիքի մարաթոնյան վազորդների մոտ հայտնաբերել է տելոմերի ավելի քիչ կարճացում, քան նրանց հասակակիցների մոտ, ովքեր նվազ ակտիվ կենսակերպ են վարում:
Բացի դրանից բոլոր տարիքային խմբերի պրոֆեսիոնալ վազորդների մոտ արձանագրվել է սպիտակուցների կայունացնող տելոմերների բարձր մակարդակ, ինչպես նաև լեյկոցիտներում ապոպտոզի կարգավորիչների պարունակության նվազում: Հետազոտողների կարծիքով, դա ուղղակի հաստատումն է այն փաստի, որ ֆիզիկական մարզումները դանդաղեցնում են ծերացման գործընթացը:
Հետազոտությանը մասնակցել են պրոֆեսիոնալ թեթևատլետներ, նրանց միջին տարիքը կազմել է 20,4 տարեկան և մարաթոնյան վազորդներ, նրանց միջին տարիքը եղել է 51,1, իսկ սպորտով զբաղվածությունը միջինում 35 տարի: Երկու հսկողական խմբերում ներառվել են համապատասխան տարիքի մարդիկ, ովքեր առավելապես նստակյաց կենսակերպ են վարել: պարզվել է, որ երկու խմբերի մարզիկների մոտ բարձր է տելոմերազայի ակտիվությունը և սպիտակուցների կայունացնող տելոմերների մակարդակը, նվազեցված է բջիջների բաժանման ինհիբիդորների մակարդակը համեմատած հսկողական խմբերի հետ:
Ավագ տարիքային խմբի ատլետների մոտ արձանագրվել է լեյկոցիտներում տելոմերների տարիքային ավելի քիչ կարճացում, քան հսկողական խմբում, սակայն փոքր տարիքի մարզիկների մոտ նման օրինաչափություն չի արձանագրվել: Առավել կարճացած տելոմերներ հայտնաբերվել են ավագ հսկողական խմբի կամավորների մոտ:
Հետազոտողները չեն բացառում, որ արդյունքների ճշգրտության վրա կարող են ազդել խմբերի փոքր չափերը և էլի ինչ-որ գորոծոններ, որոնք հաշվի չեն առնվել կամավորներ ընտրելիս: Սակայն, նրանց կարծիքով, ստացված արդյունքները վկայում են, որ մարզումների ազդեցությունը ծերացման գործընթացի վրա ավելի վաղ է դրսևորվում, քան ազդեցությունը տելոմերի երկարության վրա:
Թափանցելի հատկություններ
Ջ.Հոփքինսի անվան համալսարանի աշխատակիցները «The lancet» ամսագրի ընթերցողներին ծանոթացրել են հետազոտությունների արդյունքների հետ, որոնք խոստանում են լրջորեն ավելացնել շատ ծանր հիվանդությունների դեղորայքային բուժման արդյունավետությունը:
Մի շարք օրգանների ներքին խոռոչները ծածկված են մածուցիկ հեղուկով` լորձով: Այն բազմաթիվ կարևոր գործառույթներ է իրականացնում, օրինակ, թույլ չի տալիս, որ փոշին թոքերի մեջ ներթափանցի: Միևնույն ժամանակ լորձը պատնեշ է ձևավորում, որի միջով չեն կարող անցնել դեպատրաստուկների մասնիկները: Այս պատնեշը հատկապես անթափանց է դառնում, եթե լորձը թանձրանում է, որը լինումէ շատ հիվանդությունների ժամանակ:
Պրոֆեսոր Ջասթին Հեյնսն որ նրա գործընկերները մանրամասնորեն ուսումնասիրել են որոշ վիրուսների հատկությունները, որոնք կարող են հեշտությամբ թափանցել լորձաթաղանթի միջով: Արդյունքում, նրանք հայտնաբերել են, որ դեղամիջոցների մանրագույն մասնիկները լորձային պատնեշը հաղթահարելու հատկություն են ձեռք բերում, եթե դրանք ծածկված են լինում բավական տարածվար և բոլորովին անվտանգ պոլիմերով` պոլիէթիլենգլիկոլով:
Այս նյութը վաղուց և լայնորեն օգտագործվում է դեղագործությունում որպես հիմք` քսուքների համար: Այժմ գիտնականները եզրահանգում են կատարել, որպեսզի դեղամիջոցը առավել արդյունավետորեն հասնի լորձաթաղանթի մակերսին, այն հարկ է արտադրել նանոմասնիկներով, որոնք պոլիէթիլենգլիկոլից թաղանթով են պատված: Նրանք կարծում են, որ այդպիսով հնարավոր է նշանակալիորեն բարձրացնել դեղորայքային թերապիայի ազդեցությունը քրոնիկական հայմորիտի, մուկովիսցիդոզի և այլ պաթոլոգիաների դեպքում, որոնք լորձի թանձրացում են առաջացնում: Պոլիմերային ծածկույթը նաև օգնում է հակաքաղցկեղային քիմիապատրաստուկներին առավել արդյունավետորեն հասնել մի շարք օրգանների, մասնավորապես թոքերի և արգանդի վզիկի, ուռուցքներին:
Կարդացեք նաև
Մեր ժամանակներում 40-60 տարին այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...
Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...
Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...
Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...
Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...
Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...
Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...
Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն